Դիլիջանի համայնքապետարան են դիմել համայնքի դպրոցների տնօրենները, խնդրանքով փոխհատուցել դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների թվով 193 երեխաների 2021թ.-2022թ. ուսումնական տարվա դասագրքերի վճարը: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի թվով 12 դպրոցներ հաճախող երեխաներին 2021թ.-2022թ. ուսումնական տարվա համար դասագրքերի վճարը փոխհատուցելու նպատակով Դիլիջան համայնքի 2021թ. բյուջեի վարչական մասից «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06 , դաս 01/ հոդված 4269 հատկացնել 1482120 դրամ, այդ թվում`
«Դիլիջանի Ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 202920դրամ, «Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 245560դրամ, «Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 157160դրամ, «Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 144280դրամ, «Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 75310դրամ, «Հաղարծինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 266170դրամ, «Թեղուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 163600դրամ «Գոշի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 76430դրամ, «Գոշի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 12910դրամ, «Խաչարձանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 28980դրամ, «Աղավնավանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 29000դրամ «Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 79800դրամ,,
|