Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 84 շենքի թիվ 1, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Անուշավան Գառնիկի Դավթյանի ընտանիքին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 84 շենքի թիվ 1, երեք սենյականոց՝ 84,93 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Անուշավան Գառնիկի Դավթյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 127395դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |