Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով հատկացվել է 1,999.0 հազ. դրամ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.Դիլիջան համայնքի բյուջեի «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» եկամտային հաշվին ավելացնել 1999.0 հազ․ դրամ։
2. 01-03-03 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4111– Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածին ավելացնել 1880.0հազ․ ՀՀ դրամ, «4212 Էներգետիկ ծառայություններ» ծախսային հոդվածին ավելացնել 50.0 հազ․ ՀՀ դրամ, «4214 կապի ծառայություններ» ծախսային հոդվածին ավելացնել 30.0հազ․ ՀՀ դրամ և «4221 Ներքին գործուղումներ» ծախսային հոդվածին ավելացնել 39.0 հազ. ՀՀ դրամ։ |