Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 100-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/16 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարեն Յուրիկի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 23․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01022024-11-0004/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարեն Սարգսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/16 հասցեի ավտոտնակը՝ 23․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․2քմ հողամասը, համապատասխանաբար, 63220 դրամ և 243921 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 23․2քմ հողամասը քաղ. Կարեն Յուրիկի Սարգսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/16 հասցեի ավտոտնակը՝ 23․2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․2քմ հողամասը, համապատասխանաբար, 63220 դրամ և 243921 դրամ արժեքներով քաղ. Կարեն Յուրիկի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |