ՀՀ կառավարության 15.07.2021թ. թիվ 1169-Ն և 29.09.2022թ. թիվ 1485-Ն որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի միջև կնքված 19.05.2023թ․ թիվ 4 պայմանագրի համաձայն Դիլիջան համայնքին է հատկացվել 1016.2 հազար (մեկ միլիոն տասնվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ ֆինանսական միջոց (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով) ՝ սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 1016.2 հազար (մեկ միլիոն տասնվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։
2.1016.2 հազար (մեկ միլիոն տասնվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամն ուղղել 09-01-01 «Նախադպրոցական կրթություն» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |