|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2025 թվականի N 434 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 2023Թ. ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ ԱՀ-04 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ 12 ՓԵՏՐՎԱՐԻ 2024Թ․ ԹԻՎ ԹՀ-01 ՇԻՆԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ելնելով անհրաժեշտությունից Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերջինիս կողմից տրամադրված 2023թ․ հուլիսի 11-ի թիվ ԱՀ-04 նախագծման թույլտվության և 2024թ․ փետրվարի 12-ի թիվ ԹՀ-01 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես ջրագծի կառուցման աշխատանքները հանել նախատեսվող աշխատանքների ցանկից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով` 1. Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված 2023թ․ հուլիսի 11-ի թիվ ԱՀ-04 նախագծման թույլտվության և 2024թ․ փետրվարի 12-ի թիվ ԹՀ-01 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություն՝ մասնավորապես ջրագծի կառուցման աշխատանքները հանել նախատեսվող աշխատանքների ցանկից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|