Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 15-ի թիվ 737-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ժորա Հենրիկի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 24.8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27092023-11-0023/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ժորա Հենրիկի Պետրոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/6 հասցեի ավտոտնակը՝ 24.8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.8քմ հողամասը, համապատասխանաբար, 67580 դրամ և 260743 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24.8քմ հողամասը քաղ. Ժորա Հենրիկի Պետրոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 85/6 հասցեի ավտոտնակը՝ 24.8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.8քմ հողամասը, համապատասխանաբար, 67580 դրամ և 260743 դրամ արժեքներով քաղ. Ժորա Հենրիկի Պետրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |