Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Լևոն Վաղինակի Բաբախանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 151ա հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 300.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 151/2 հասցեի/ 148.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 148.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 151/2 հասցեի 148.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1036000 /մեկ միլիոն երեսունվեց հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Լևոն Վաղինակի Բաբախանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 151/2 հասցեի 148.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1036000 /մեկ միլիոն երեսունվեց հազար/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Լևոն Վաղինակի Բաբախանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |