Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 2Բ շենքի թիվ 13, մեկ սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Աշոտ Հայկի Քաջոյանին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 2Բ շենքի թիվ 13, մեկ սենյականոց՝ 51,1 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Աշոտ Հայկի Քաջոյանին ուղղակի վաճառքի միջոցով, 76650 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|