Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 97
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկել է 2024 թվականի ընթացքում իրականցնել ևս 3 նոր ծրագրեր՝ «Դիլիջան քաղաքում լողավազանի կառուցում», «Դիլիջան քաղաքի Աղստև գետի հունի մաքրում» և «Դիլիջան համայնքից զոհված ազատամարտիների հիշատակի համար հուշահամալիրի կառուցում»։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ և 42-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 

1.Տալ հավանություն Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից առաջարկված  վերը նշված ծրագրերին։
2.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 14 000 000 /տասնչորս միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել՝ «08-01-01» Դիլիջան համայնք /Սպորտային գոտիների և մարզական կենտրոնների կառուցում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 8 000 000 /ութ միլիոն/ ՀՀ դրամ, «05-06-01»  Դիլիջան համայնք /Շրջակա միջավայրի պաշտպանություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/տնտեսագիտական հոդվածին՝ 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ,  «08-02-07» Դիլիջան համայնք /Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 3 000 000  /երեք միլիոն/ ՀՀ դրամ։

3. Համայնքի ղեկավարին՝ պատվիրել վերը նշված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner