Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 14-ի թիվ 656-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 72/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 61.1303քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 25082023-11-0023/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 72/6 հասցեի բնակելի տունը՝ 61.1303քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 44.2քմ հողամասը, համապատասխանաբար, 499741 դրամ և 464710 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 44.2քմ հողամասը քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 72/6 հասցեի բնակելի տունը՝ 61.1303քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 44.2քմ հողամասը, համապատասխանաբար, 499741 դրամ և 464710 դրամ արժեքներով քաղ. Գրիգոր Գառնիկի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |