Այսօր: Երկուշաբթի, 30 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 486
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2025 թվականի N 486

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2795364 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 3-րդ նրբ․ թիվ 3 հասցեի 0.0635հա հողամասը հանդիսանում է քաղ. Հռիփսիմե Միխայելի Ալիխանյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում առկա բնակելի տան ինքնակամ հատվածները օրինական ճանաչելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն սեփականության իրավունքի տվյալների` Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 3-րդ նրբ․ թիվ 3 հասցեի բնակելի տանը առկա են ինքնակամ /օրինականությունը չպարզված/ հատվածներ և մառան՝ 69.2քմ ընդհանուր արտաքին մակերեսով /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ 69.2քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցները օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 160268 / հարյուր վաթսուն հազար երկու հարյուր վաթսունութ/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Քաղ. Հռիփսիմե Միխայելի Ալիխանյանի (ծնված 03.02.1957թ.) սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 3-րդ նրբ․ թիվ 3 հասցեի հողամասում առկա բնակելի տան ինքնակամ հատվածները և մառանը՝ 69.2քմ ընդհանուր արտաքին մակերեսով ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ. Հռիփսիմե Ալիխանյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի տան օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 160268 / հարյուր վաթսուն հազար երկու հարյուր վաթսունութ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner