Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 15-ի թիվ 736-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 31/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վարդան Ալեքսանդրի Քոչարյանի կողմից ինքնակամ կառուցված 21․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27092023-11-0024/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վարդան Ալեքսանդրի Քոչարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 31/6 հասցեի ավտոտնակը՝ 21․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21․4քմ հողամասը, համապատասխանաբար, 49563 դրամ և 146255 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 21․4քմ հողամասը քաղ. Վարդան Ալեքսանդրի Քոչարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 31/6 հասցեի ավտոտնակը՝ 21․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21․4քմ հողամասը, համապատասխանաբար, 49563 դրամ և 146255 դրամ արժեքներով քաղ. Վարդան Ալեքսանդրի Քոչարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |