Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25122020-11-0008 վկայականի, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը տրամադրված է քաղ. Լիդա Վարդանի Սարգսյանին կառուցապատման իրավունքով մինչև 31.12.2030թ. ժամկետով: Քաղ. Լիդա Սարգսյանը Դիլիջանի համայնքապետարանի 22.06.2020թ. թիվ 20/Թ-17 շինարարության թույլտվության համաձայն՝ նշված հողամասում կառուցել է հանգստի քոթեջ: Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լիդա Վարդանի Սարգսյանը՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեում կառուցված հանգստի քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-րդ կետի՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ /Դիլիջան համայնքի/ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասում քաղ. Լիդա Սարգսյանի կողմից կառուցված հանգստի քոթեջը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացուն, իսկ քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը օտարել ուղղակի վաճառքի ձևով 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ արժեքով: Դիլիջանի համայնքի ղեկավարը նշված առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու քննարկմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 2000.0քմ հողամասում քաղ. Լիդա Սարգսյանի կողմից կառուցված հանգստի քոթեջը քաղաքացուն ահնատույց սեփականության իրավունքով տրամադրելու և քոթեջի սպասարկման 2000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով 2484000 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար/ դրամ արժեքով օտարելու մասին առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |