Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 08-ի թիվ 647-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 13/8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արտուշ Կարենի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 27.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17082023-11-0020/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արտուշ Կարենի Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 13/8 հասցեի ավտոտնակը՝ 27.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27.7քմ հողամասը, համապատասխանաբար, 64154 դրամ և 189311 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 27.7քմ հողամասը քաղ. Արտուշ Կարենի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 13/8 հասցեի ավտոտնակը՝ 27.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27.7քմ հողամասը, համապատասխանաբար, 64154 դրամ և 189311 դրամ արժեքներով քաղ. Արտուշ Կարենի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |