Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է Դիլիջան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1979-Ն որոշմամբ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 2831400 ՀՀ դրամ, «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով՝ 1900000 ՀՀ դրամ։ Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 2831400 ՀՀ դրամ, «Ընթացիկ սուբվենցիա համայնքներին» հոդվածով՝ 1900000 ՀՀ դրամ :
«01-01-01» Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5122--Վարչական սարքավորումներ» ծախսային հոդվածին ավելացնել 2831400 ՀՀ դրամ: «08-02-0» Թանգարաններ և ցուցասրահներ գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4251--Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում» ծախսային հոդվածին ավելացնել 1900000 (Մեկ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ: |