Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 03-ի թիվ 243-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ռիմա Վաղարշի Քոչարյանի կողմից ինքնակամ կառուցված 24.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10042023-11-0054/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռիմա Քոչարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/4 հասցեի ավտոտնակը՝ 24.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 82.5քմ հողամասը, համապատասխանաբար, 55584 դրամ և 563830 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 82.5քմ հողամասը քաղ. Ռիմա Վաղարշի Քոչարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/4 հասցեի ավտոտնակը՝ 24.0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 82.5քմ հողամասը, համապատասխանաբար, 55584 դրամ և 563830 դրամ արժեքներով քաղ. Ռիմա Վաղարշի Քոչարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |