Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2021թ. հուլիսի 1-ի թիվ 159 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել քաղ. Հայկ Պետրոսյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-044-0314-0008 ծածկագրով 0.203հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը՝ հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը: 3. <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |