Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտին Ռաշիդի Ղազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 1-ին նրբ. թիվ 19 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1040.0 քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց 1-ին նրբ. թիվ 19/1 հասցեի/ 96.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 96.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 1-ին նրբ. թիվ 19/1 հասցեի 96.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 662244 /վեց հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Մարտին Ռաշիդի Ղազարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 1-ին նրբ. թիվ 19/1 հասցեի 96.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 662244 /վեց հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Մարտին Ռաշիդի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |