Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հայկ Պետրոսի Խաչատրյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 8-րդ նրբ. թիվ 35 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1590.0քմ հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 2/2 հասցեի/ 1078.9քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1078.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 2/2 հասցեի 1078.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 555634 /հինգ հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հայկ Պետրոսի Խաչատրյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 2/2 հասցեի 1078.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 555634 /հինգ հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հայկ Պետրոսի Խաչատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |