Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 108-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 88/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Լյուդվիկ Անուշավանի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված 40․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02022024-11-0059/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Լյուդվիկ Առաքելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 88/6 հասցեի ավտոտնակը՝ 40․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․9քմ հողամասը, համապատասխանաբար, 111453 դրամ և 430015 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 40․9քմ հողամասը քաղ. Լյուդվիկ Անուշավանի Առաքելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 88/6 հասցեի ավտոտնակը՝ 40․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․9քմ հողամասը, համապատասխանաբար, 111453 դրամ և 430015 դրամ արժեքներով քաղ. Լյուդվիկ Անուշավանի Առաքելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |