Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վարդան Մեջլումյանը՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 145/4 հասցեի (նախկինում Կալինինի փողոց 147բ, 2 դպրոցին կից) 20.0քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02072021-11-0042 վկայականի, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 147բ, 2 դպրոցին կից հասցեի 20.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Վարդան Մեջլումյանը: Նշված 20.0քմ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը տրամադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 10-ին, կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր մթիվ 077: Նշված 20.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 145/4 հասցեի 20.քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 210276 /երկու հարյուր տասը հազար երկու հարյուր յոթանասունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Վարդան Մեջլումյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 145/4 հասցեի (նախկինում Կալինինի փողոց 147բ, 2 դպրոցին կից) 20.0քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Վարդան Մեջլումյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 210276 /երկու հարյուր տասը հազար երկու հարյուր յոթանասունվեց/ դրամ արժեքով քաղ. Վարդան Մեջլումյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |