Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 18-ի թիվ 299-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սերյոժա Ռուբենի Սաղոյանի կողմից ինքնակամ կառուցված 26.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28042023-11-0045/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սերյոժա Սաղոյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/6 հասցեի ավտոտնակը՝ 26.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.6քմ հողամասը, համապատասխանաբար, 72485 դրամ և 279667 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26.6քմ հողամասը քաղ. Սերյոժա Ռուբենի Սաղոյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/6 հասցեի ավտոտնակը՝ 26.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.6քմ հողամասը, համապատասխանաբար, 72485 դրամ և 279667 դրամ արժեքներով քաղ. Սերյոժա Ռուբենի Սաղոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |