Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 165
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքում կոմունալ սպասարկումը իրականցնող աղբատար մեքենաները գտնվում են վատ վիճակում, նրանցից մեկը պիտանի չէ նույնիսկ շահագործման, տարեցտարի ավելանում են պահպանման ծախսերը, որը նպատակարմար չէ։ Աղբի կուտակումների հետ կապված քիչ են նաև աղբամանների քանակները, իսկ առկա աղբամանների մեծ մասը արդեն ենթակա չեն օգտագործման։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել  Դիլիջան համայնքում աբահանությունը ավելի պատշաճ կազմակերպելու համար ձեռք բերել ևս մեկ աղբատար մեքենա և մոտ 200 հատ աղբամաններ։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. Հավանություն տալ Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկման և սանիտարական մաքրման համար 1 աղբատար մեքենա և 200 հատ աղբամաններ ձեռք բերելու  մասին Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2. Համայնքի ղեկավարին՝ կազմակերպել գնման ընթացակարգը համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner