Դիլիջան համայնքի ղկավարին են դիմել քաղաքացիներ՝ Ռուզաննա Միրզոյանը, Կարեն Հովսեփյանը, Նարիման Թուխիկյանը և Անուշ Հարությունյանը, Դիլիջան համայնքի տարածքում վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված հողամասերի նկատմամբ առաջացած ապառքների և տույժերի մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։ Նշված դիմումատուներից Ռուզաննա Միրզոյանը, Կարեն Հովսեփյանը, Նարիման Թուխիկյանը հանդիսանում են զոհված զինծառայողի ընտանիքի անդամ /կին, հայր, հայր/։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացիներ՝ Ռուզաննա Միրզոյանի, Կարեն Հովսեփյանի, Նարիման Թուխիկյանի և Անուշ Հարությունյանի դիմում-խնդրանքները՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Քաղաքացիներ՝ Ռուզաննա Միրզոյանին, Կարեն Հովսեփյանին, Նարիման Թուխիկյանին և Անուշ Հարությունյանին վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի նկատմամբ առաջացած ապառքների և տույժերի նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին լուծել քաղաքացիներ Անուշ Հարությունյանի, Ռուզաննա Միրզոյանի և Դիլիջանի համայնքապետարանի միջև կնքված կառուցապատման իրավունքով տրամադրված թիվ 245, թիվ 246 և թիվ 298 պայմանագրերը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։