Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2022թ. ապրիլի 05-ի թիվ 089-Ա որոշումը:
2. Ստեղծել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
1). Բազինյան Արման - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ-հանձնաժողովի նախագահ,
2). Սարգսյան Արսեն - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ-աճուրդավար,
3). Մկրտչյան Վարդան-համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ-արձանագրող,
4). Սանթրոսյան Լիպարիտ - համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ -հանձնաժողովի անդամ,
5). Գրիգորյան Վարդան - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ-հանձնաժողովի անդամ,
6). Թամրազյան Վարդան - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ,
7). Ալիխանյան Ռոբերտ - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:
8). Մելիքյան Սուրեն - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:
9). Խեմչյան Արշակ - համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։