Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 811
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2024 թվականի N 811

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2795369 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 3/1 հասցեի 1746.0քմ հողամասը պատկանում է քաղաքացի Մանվել Նարիմանի Հարությունյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում առկա բնակելի տան ինքնակամ հատվածները (կառուցված մինչև 2015թ.) օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն սեփականության իրավունքի վկայագրի հատակագծի` Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 3/1 հասցեի բնակելի տանը առկա է ինքնակամ կառուցած 135․8քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան կցակառուցումներ: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջինիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 314513 /երեք հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետի և 38.1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` 

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 09-ի <<Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 3/1 հասցեի հողամասում առկա բնակելի տան ինքնակամ հատվածները օրինական ճանաչելու մասին>> թիվ 1012-Ա որոշումը չեղյալ ճանաչել:
2.Քաղ. Մանվել Նարիմանի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 3/1 հասցեի բնակելի տան 135․8քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ հատվածներ ճանաչել օրինական:
3.Պարտավորեցնել քաղ. Մանվել Հարությունյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված շինության օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 314513 /երեք հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner