Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1018-Ա որոշմամբ 2024թ. հոկտեմբերի 24-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1512․5քմ հողամաս /Լոտ-87 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Հովսեփյան փողոց, թիվ 56/3 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 10587500 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 10587500 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Կամարինի փողոց, թիվ 46 տան բնակիչ Ռաֆիկ Հարությունյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 12 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 12 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Հովսեփյան փողոց, թիվ 56/3 հասցեի 1512․5քմ մակերեսով հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Կամարինի փողոց, թիվ 46 տան բնակիչ Ռաֆիկ Հարությունյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ռաֆիկ Հարությունյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 10587500 /տաս միլիոն հինգ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 5293750 /հինգ միլիոն երկու հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: