Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Սամվել Գևորգյանը՝ «Ծովք» արտադրական կոոպերատիվին սեփականաշնորհված անշարժ գույքի փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն «Ծովք» արտադրական կոոպերատիվի ընդհանուր ժողովի 25․07․2005թ․ թիվ 2507 որոշման՝ կոոպերատիվի գույքային և ոչ գույքային իրավունքների իրավահաջորդն է հանդիսացել Սամվել Շահենի Գևորգյանը: Համաձայն 27.12.1996թ․ կնքված թիվ 85-2 սեփականաշնորհման պայմանագրի՝ «Ծովք» արտադրական կոոպերատիվին է սեփականաշնորհվել Ստեփանավանի կարի արտադրական միավորման Իջևանի մասնաճյուղը /0.1հա զբաղեցրած հողամասով/: Պետականորեն որակավորված անձի կողմից կատարված չափագրության և կազմված սխեմայի համաձայն նշված անշարժ գույքի սպասարկման հողամասի փաստացի չափը կազմում է 0.1հա /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 0.1հա հողամասն ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «հասարակական կառուցապատման հողեր»: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ինժեներատրանսպորտային հողերի օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղում գտնվող՝ «Ծովք» արտադրական կոոպերատիվին սեփականաշնորհված անշարժ գույքին (շինությանը և վերջինիս զբաղեցրած 0.1հա հողամասին) տրամադրել նոր հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց, 4-րդ փակուղի, թիվ 6:
2.Վերականգնել Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց, 4-րդ փակուղի, թիվ 6 հասցեում, քաղ․ Սամվել Գևորգյանին պատկանող հասարակական նշանակության շինության և վերջինիս սպասարկման հողամասի փաստաթղթային հիմքերը՝ 0.1հա մակերեսով:
3.Քաղ․ Սամվել Գևորգյանին պարտավորեցնել.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: