Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ցոլակ Նորիկի Սարգսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 29 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 600.0 քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 29/1 հասցեի/ 480.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 480.2 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 29/1 հասցեի 480.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3281831 /երեք միլիոն երկու հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ցոլակ Նորիկի Սարգսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ. թիվ 29/1 հասցեի 480.2քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 3281831 /երեք միլիոն երկու հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ցոլակ Նորիկի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: