Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 27-ի թիվ 1102-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/14 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գայանե Ռաֆիկի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 27․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05122023-11-0072/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գայանե Մարտիրոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/14 հասցեի ավտոտնակը՝ 27․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27․4քմ հողամասը, համապատասխանաբար, 74665 դրամ և 288079 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 27․4քմ հողամասը քաղ. Գայանե Ռաֆիկի Մարտիրոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/14 հասցեի ավտոտնակը՝ 27․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27․4քմ հողամասը, համապատասխանաբար, 74665 դրամ և 288079 դրամ արժեքներով քաղ. Գայանե Ռաֆիկի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |