Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42–րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2024թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝
1) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում։
2) Դիլիջան համայնքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում։
3) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի օղակաձև այգու բարեկարգում և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում։
4) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան-Սայաթ-Նովա-Աղստև հատվածի սելավատարի հիմնանորոգում։
5) Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգում և ջրաչափերի տեղադրում։
6) Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում ջրաչափական դիտահորերի կառուցում և ջրաչափերի տեղադրում։
7) Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգում։
8) Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի վարչական շենքի և համայնքային կենտրոնի վերանորոգում։
9) Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում խմելու ջրագծերի ներքին ցանցի կառուցում և ջրաչափերի տեղադրում։
10) Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական շենքի և համայնքային կենտրոնի վերանորոգում։
11) Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ներգյուղական փողոցների տուֆապատում։
12) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի թվով 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում /Գետափնյա 74, Շամախյան 2Ա, Օրջոնիկիձե 77, Գայի 84/։ |