Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 74
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  25-րդ և 42–րդ կետերի պահանջներով և նկատի ունենալովոր համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով  2024թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ,  համայնքի ավագանին որոշում է.       

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին հատկացվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ուղղորդել հետևյալ տնտեսական զարգացման ծրագրերին՝ 

1) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում և մայթերի վերանորոգում։

2) Դիլիջան համայնքի  «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում։

3) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի օղակաձև այգու բարեկարգում և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում։

4) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան-Սայաթ-Նովա-Աղստև հատվածի սելավատարի հիմնանորոգում։

5) Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի խմելու ջրագծերի հիմնանորոգում և ջրաչափերի տեղադրում։

6) Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում ջրաչափական դիտահորերի կառուցում և ջրաչափերի տեղադրում։

7) Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգում։

8) Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի վարչական շենքի և համայնքային կենտրոնի վերանորոգում։

9) Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում խմելու ջրագծերի ներքին ցանցի կառուցում և ջրաչափերի տեղադրում։

10) Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական շենքի և համայնքային կենտրոնի վերանորոգում։ 

11) Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ներգյուղական փողոցների տուֆապատում։ 

12) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի թվով 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում /Գետափնյա 74, Շամախյան 2Ա, Օրջոնիկիձե 77, Գայի 84/։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner