Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալվարդ Բորիկի Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 2/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոլվացման և ավտոտեխսպասարկման օբյեկտի սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոց թիվ 2/3 հասցեի/ 100.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 100.2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 2/3 հասցեի հասցեի 100.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 684797 /վեց հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ալվարդ Բորիկի Գրիգորյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 2/3 հասցեի 100.2քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 684797 /վեց հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ալվարդ Բորիկի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |