Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սոնյա Լենտրուշի Մատինյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 620.0քմ հողամասին կից գտնվող Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/1 հասցեի 117․0քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/4 հասցեի 217․4քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 117.0քմ և 217.0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/1 հասցեի 117․0քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/4 հասցեի 217․4քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 799614 /յոթ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր տասնչորս/ դրամ և 1485777 /մեկ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունյոթ/ դրամ արժեքներով օտարել քաղ. Սոնյա Լենտրուշի Մատինյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/1 հասցեի 117․0քմ մակերեսով և Սայաթ-Նովայի փողոցի թիվ 29/4 հասցեի 217․4քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 799614 /յոթ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր տասնչորս/ դրամ և 1485777 /մեկ միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունյոթ/ դրամ արժեքներով քաղ. Սոնյա Լենտրուշի Մատինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |