Համայնքի ղեկավարը առաջարկեց օրակարգում ընդգրկել ևս 2 հարց՝
1. Դիլիջան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 14-ի թիվ 319-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2․ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 181/9 հասցեի առևտրի սրահը և վերջինիս զբաղեցրած 23,0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին։
Համայնքի ավագանին (կողմ-16 դեմ-0 ձեռնպահ-0) ընդունեց առաջարկությունըև հաստատեց օրակարգը նոր խմբագրությամբ:
Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոնում նշանակված Արեն Պողոսյանը, Գեղամ Զարգարյանը, Գեղեցիկ Թամրազյանը, Արտյոմ Թամրազյանը, Վարդան Մկրտչյանը, Հայկ Մնացականյանը համայնքի ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ՝ համաձայն Համայնքային ծառայության 16-րդ հոդվածի պահանջների, հանդիսավոր կերպով ընթերցեցին երդման տեքստը:
|