Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 214
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 69/1 ՀԱՍՑԵԻ ՀԱՆԳՍՏԻ ՔՈԹԵՋԸ ՇՎԱՔԱՐԱՆԸ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 139․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբեր 25-ի թիվ 780-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 69/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սուսաննա Վլադիմիրի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված 62․8քմ արտաքին մակերեսով հանգստի քոթեջի, 30․8քմ արտաքին մակերեսով շվաքարանի և 6․76քմ արտաքին մակերեսով սանհանգույցի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 19102023-11-0072/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սուսաննա Դանիելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 69/1 հասցեի հանգստի քոթեջը՝ 62․8քմ արտաքին մակերեսով, շվաքարանը 30․8քմ արտաքին մակերեսով, սանհանգույցը 6․76քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 139․8քմ հողամասը, համապատասխանաբար, 1309004 դրամ, 641996 դրամ, 140906 դրամ և 955436 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված հանգստի քոթեջը, շվաքարանը, սանհանգույցը և վերջինիս զբաղեցրած 139․8քմ հողամասը քաղ. Սուսաննա Վլադիմիրի Դանիելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 69/1 հասցեի հանգստի քոթեջը 62․8քմ արտաքին մակերեսով, շվաքարանը 30․8քմ արտաքին մակերեսով, սանհանգույցը 6․76քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 139․8քմ հողամասը, համապատասխանաբար, 1309004 դրամ, 641996 դրամ, 140906 դրամ և 955436 դրամ արժեքներով քաղ. Սուսաննա Վլադիմիրի Դանիելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner