Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 31-ի թիվ 164-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Տիգրան Ռազմիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 38․94քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14022024-11-0076/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Տիգրան Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/5 հասցեի ավտոտնակը՝ 38․94քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․6քմ հողամասը, համապատասխանաբար, 90186 դրամ և 174959 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․6քմ հողամասը քաղ. Տիգրան Ռազմիկի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/5 հասցեի ավտոտնակը՝ 38․94քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․6քմ հողամասը, համապատասխանաբար, 90186 դրամ և 174959 դրամ արժեքներով քաղ. Տիգրան Ռազմիկի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |