Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արևիկ Հարությունի Թահմիզյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 13 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 574.0 քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոցի թիվ 13/4 հասցեի/ 421.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 421.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 13/4 հասցեի 421.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 522882 /հինգ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արևիկ Հարությունի Թահմիզյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 13/4 հասցեի 421.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 522882 /հինգ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արևիկ Հարությունի Թահմիզյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |