Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մարտի 09-ի թիվ 174-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արման Գրիշայի Մարկոսյանի կողմից ինքնակամ կառուցված 26.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20032023-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արման Մարկոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/10 հասցեի ավտոտնակը՝ 26.9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.9քմ հողամասը, համապատասխանաբար, 62300 դրամ և 183843 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26.9քմ հողամասը քաղ. Արման Գրիշայի Մարկոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/10 հասցեի ավտոտնակը՝ 26.9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.9քմ հողամասը, համապատասխանաբար, 62300 դրամ և 183843 դրամ արժեքներով քաղ. Արման Գրիշայի Մարկոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |