Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 27-ի թիվ 1108-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 80/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վանիկ Ցոլակի Գուլինյանի կողմից ինքնակամ կառուցված 24․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18122023-11-0072/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանիկ Գուլինյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 80/4 հասցեի ավտոտնակը՝ 24․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․5քմ հողամասը, համապատասխանաբար, 66763 դրամ և 257589 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24․5քմ հողամասը քաղ. Վանիկ Ցոլակի Գուլինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 80/4 հասցեի ավտոտնակը՝ 24․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․5քմ հողամասը, համապատասխանաբար, 66763 դրամ և 257589 դրամ արժեքներով քաղ. Վանիկ Ցոլակի Գուլինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |