Բովանդակություն * | Համայնքի ղեկավարը նշեց, որ խորհրդակցությունը հրավիրվել է նոր Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների քննարկմանը: Ներկաները հանդես եկան առաջարկություններով:
Հանձնարարվեց- 1. Ձեռք բերել ախտահանիչ նյութեր,
2. կազմակերպել համայնքի տարածքում գործող հասարակական տրանսպորտային միջոցների ամենօրյա ախտահանումը, վարորդները պետք է աշխատանքի անցնեն ձեռնոցներով, պաշտպանիչ դիմակներով, 3. Ախտահանել բնակելի շենքերի շքամուտքերը,
4. ՈՒշադրության կենտրոնում պահել աղբահանության գործընթացը, աղբը տեղափոխելուց հետո, պարբերաբար ախտահանել աղբամանները , 5 . Ջրցան մեքենայի միջոցով ախտահանել փողոցները և մայթերը, 6. Համայնքապետարանի աշխատակազմը պետք է հնարավորինս անցնի հեռավար աշխատանքի , միջոցներ ձեռնարկել առավելագույնս նվազեցնել շփումները, դիմումները և այլ թղթակցությունները ընդունել օնլայն տարբերակով, աշխատակիցները աշխատավայրում կրեն պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ, օգտագործել ախտահանիչ նյութեր, 7. Համայնքային կայքէջի միջոցով իրազեկել բնակչությանը , էլեկտրոնային եղանակով դիմումների առաքման տարբերակների և Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների մասին Համայնքի ղեկավարը կոչ արեց զգոն լինել, խուճապի չմատնվել, հետևել ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տարածվող ցուցումներին |