Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 17042024-11-0083, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 1 հասցեի 197․8քմ բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է քաղ. Թաթուլ Էդվարդի Ֆրանգուլյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 1/2 հասցեի 40․0քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 40․0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 31102024-11-0038/:
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 805-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 40․0քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Թաթուլ Էդվարդի Ֆրանգուլյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 1 հասցեի 197․8քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Պարզ լճի փողոց, թիվ 1/2 հասցեի 40․0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Թաթուլ Էդվարդի Ֆրանգուլյանին: Հողամասի արժեքը կազմում է 273372 դրամ:
2.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, թիվ 1 հասցեի 197․8քմ և Պարզ լճի փողոց, թիվ 1/2 հասցեի 40․0քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 237․8քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Պարզ լճի փողոց, թիվ 1 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Թաթուլ Ֆրանգուլյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 273372 /երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասուներկու/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: