Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 20052024-11-0085, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 3/10 հասցեի 3134․7քմ հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է քաղ. Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի 154․4քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 154․4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 31102024-11-0064/:
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 809-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 154․4քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ․ Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները՝
1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին նրբ․ թիվ 7/1 հասցեի 154․4քմ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 3/10 հասցեի հասարակական կառուցապատման 3134․7քմ հողամասին կից գտնվող, Մ. Գոշի փողոց 1-ին նրբ․ թիվ 7/1 հասցեի 154․4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին: Հողամասի արժեքը կազմում է 79516 դրամ:
3. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 3/10 հասցեի 3134․7քմ և Մ․ Գոշի փողոց, 1-ին նրբ․ թիվ 7/1 հասցեի 154․4քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 3289․1քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ. Գոշի փողոց, 1-ին նրբ. թիվ 3/10 հասցեով:
4. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
5. Պարտավորեցնել քաղ. Վարդան Խուրշուդյանին և Վահե Վահանյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 79516 /յոթանասունինը հազար հինգ հարյուր տասնվեց/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: