Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս կառավարիչ «Ֆորմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անուշ Երիցյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14 հասցեի, «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10000.0քմ հողամասին կից գտնվող Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/1 հասցեի 510.2քմ մակերեսով, Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/2 հասցեի 62.0քմ մակերեսով և Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/3 հասցեի 18.8քմ հողամասերն ընդլայնման կարգով «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 510.2քմ, 62․0քմ և 18.8քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/1 հասցեի 510.2քմ մակերեսով, Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/2 հասցեի 62.0քմ մակերեսով և Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/3 հասցեի 18.8քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 3486860 /երեք միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, 423727 / չորս հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր քսանյոթ/ և 128485 /հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսունհինգ/ դրամ արժեքներով օտարել «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/1 հասցեի 510.2քմ մակերեսով, Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/2 հասցեի 62.0քմ մակերեսով և Արցախի փողոց 3-րդ նրբ․ թիվ 14/3 հասցեի 18.8քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 3486860 /երեք միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, 423727 / չորս հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր քսանյոթ/ և 128485 /հարյուր քսանութ հազար չորս հարյուր ութսունհինգ/ դրամ արժեքներով «Դիլի Տրոպիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: