Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 23-ի թիվ 656-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 24-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 589․3քմ հողամասը / ԼՈՏ-5(ՔԿ-24), ք. Դիլիջան, Թբիլիսյան խճղ․ թիվ 53/11 /, մինչև 2070թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 117860 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 117860 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Հովսեփյան փողոց, 81 շենք, թիվ 5 բնակարանի բնակիչ Անդրանիկ Օհանյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 589․3քմ հողամասը / ԼՈՏ-5(ՔԿ-24), ք. Դիլիջան, Թբիլիսյան խճղ․ թիվ 53/11, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, մինչև 2070թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Հովսեփյան փողոց, 81 շենք, թիվ 5 բնակարանի բնակիչ Անդրանիկ Օհանյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 117860 դրամ:
2.Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Անդրանիկ Օհանյանին.
1)Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 24.06.2024թ. թիվ 5 (ՔԿ-24) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2)Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 117860 /հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 5893 /հինգ հազար ութ հարյուր իննսուներեք/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: