Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1018-Ա որոշմամբ 2024թ. հոկտեմբերի 24-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 932․4քմ հողամաս /Լոտ-83 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց, թիվ 15/3 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 6526800 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 6526800 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 169ա տան բնակիչ Հրաչիկ Ավետիսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 8 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց, թիվ 15/3 հասցեի 932․4քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց, թիվ 169ա տան բնակիչ Հրաչիկ Ավետիսյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Հրաչիկ Ավետիսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 6526800 /վեց միլիոն հինգ հարյուր քսանվեց հազար ութ հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 3263400 /երեք միլիոն երկու հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: