Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 37/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1900.0քմ հողամասին կից գտնվող Մյասնիկյան փողոցի թիվ 37/5 հասցեի 92.8քմ մակերեսով և Մյասնիկյան փողոցի թիվ 37/6 հասցեի 106.8քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 92.8քմ և 106.8քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 37/5 հասցեի 92.8քմ մակերեսով և Մյասնիկյան փողոցի թիվ 37/6 հասցեի 106.8քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 975681 /ինը հարյուր յոթանասունհինգ հազար վեց հարյուր ութսունմեկ/ դրամ և 1122874 /մեկ միլիոն հարյուր քսաներկու հազար ութ հարյուր յոթանասունչորս/ դրամ արժեքներով օտարել քաղ. Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 37/5 հասցեի 92.8քմ մակերեսով և Մյասնիկյան փողոցի թիվ 37/6 հասցեի 106.8քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 975681 /ինը հարյուր յոթանասունհինգ հազար վեց հարյուր ութսունմեկ/ դրամ և 1122874 /մեկ միլիոն հարյուր քսաներկու հազար ութ հարյուր յոթանասունչորս/ դրամ արժեքներով քաղ. Նաիրա Վլադիկի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: