Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է 1. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 26-ի թիվ 26 որոշումը։
2. Հաստատել տարածքային զարգացման հիմնադրամին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ներդրումային ծրագրեր ներկայացնելու և ծրագրերում փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |