|
![](/IMAGES/DOCFLOW/EMBLEM.JPG) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2022 թվականի N 660 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 550-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. դեկտեմբերի 15-ի <<Քաղ. Հայկ Հայրապետյանին պատկանող, Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում 11-003-0649-0025 ծածկագրով 3.25հա մակերեսով հողամասին հասցե տրամադրելու մասին>> թիվ 550-Ա որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 2022թ. հուլիսի 14-ի թիվ ՎԴ/0881/05/22 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` 1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. դեկտեմբերի 15-ի <<Քաղ. Հայկ Հայրապետյանին պատկանող, Դիլիջանի համայնքի Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծում 11-003-0649-0025 ծածկագրով 3.25հա մակերեսով հողամասին հասցե տրամադրելու մասին>> թիվ 550-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կատարել փոփոխություն, մասնավորապես՝ << 218377250 /երկու հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ>> բառերը փոխարինել << 36627500 /երեսունվեց միլիոն վեց հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր/ դրամ>> բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|